Վրդովված ենք Բաքվում անցկացված հակահայկական երթին ՌԴ խորհրդարանականների մասնակցությունից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ վրդովված են Բաքվում տեղի ունեցած երթին ռուս պատգամավորների մասնակցությունից։


«Մենք վրդովված ենք Բաքվում անցկացվող երթին ռուս խորհրդարանականների մասնակցությունից, ինչը հստակ հակահայկական է և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման համար», — «Эхо Москвы»-ին տված հարցազրուցյում ասել է դեսպանը։


Նա ընդգծել է, թե որ անհասկանալի է խորհրդարանականների մոտիվները, ինչի առթիվ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվին և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչության մաս են կազմում։


«Ինչպես նախկինում, մենք այսօր էլ նպատակ ունենք կառուցել բարեկամության կամուրջներ, անկեղծ ու դաշնակցային հարաբերություններ։ Հուսով ենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական ​​կտան խորհրդարանականների մասնակցությանը՝ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակն է անվստահություն սերմանել», — ասել է Վարդան Տողանյանը։
скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ