Նեթանյահուն զանգահարել է Պուտինին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում:


Առկա տեղեկատվության համաձայն՝ զրույցը կայացել է Իսրայելի նախաձեռնությամբ: Նշվում է, որ նախագահները քննարկել են երկու կողմերի հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգը:


Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս Նեթանյահուն կայցելի ՌԴ:


«Բենիամին Նեթանյահուն Պուտինին շնորհավորել է առաջիկա պետական տոնի՝ Հայրենիքի  պաշտպանի օրվա կապակցությամբ», — նշվում է հաղորդագրությունում:


скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ