Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: » Հրատապ Լրահոս և Վերլուծություն - Ararat.News -

Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

Հարգարժան հայրենակիցներ.

 

Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսը, ոչ մի առնչություն չունի գործադիր իշխանության հետ և չէր էլ կարող ունենալ: Բնականաբար պատգամավորը հրաժարական չի տվել և չի տալու, շարունակելու է ներկայացնել ժողովրդի շահը խորհրդարանում, առավել ևս չի նշանակվել որևէ այլ պաշտոնի, և մինչև արտահերթ ընտրություններ նման բան չի կարող լինել:

 

Հարգանքով՝ պատգամավորի գրասենյակ

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ