Բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը

Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։


«Երբ որ շարժը սկսվեց՝ ոստիկաններ-ժողովուրդ, այնպես ստացվեց, որ հետ եկան և տիկին Զոհրաբյանն ընկավ, ես եմ հանել նրան ժողովրդի միջից։ Ոտքն էր վնասվել, բավականին շոկ ապրեց և պարզ է, որ տիկին Զոհրաբյանին շուտափույթ տարանք այստեղից», — «Ազատության» հետ զրույցում ասաց Աբովյանը։


Նա նշեց, որ իրենց այստեղ գտնվելու միակ նպտական այն է, որ պետք է լինի երկխոսություն, միմյանց նկատմամբ հարգանք։

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ