Գյումրիի նախկին քաղաքապետի փեսային կասկածում են դանակահարության մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:



Նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով:


Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:


Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց, և այդ ժամանակ նաև «կտրված վերք, աջ դաստակի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:


ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ