Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:


«Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով նոր նավթարդյունաբերական նախագծեր Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում:
скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ