Կարեն Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությու՞ն է գնել

Հայկական մեդիադաշտում շարունակում են վերադասավորումները: Արդեն բոլորն են հասկացել, որ սեփական լրատվամիջոց ունենալը կարող է լուրջ խթան հանդիսանալ քաղաքական նպատակները (և ոչ միայն) իրականություն դարձնելու համար:


«Հ3» հեռուստաընկերությունն, օրինակ, մարտի վերջին հանդես կգա ռեբրենդավորված՝ «MoTV» անվամբ: Առևտրային գործարքն ու պայմանավորվածություններն արդեն կատարվել են:


Politik.am-ի տեղեկություններով՝  «Հ3» հեռուստաընկերությունը գնել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Լուրը ճշտելու համար զրուցեցինք «MoTV»-ի լրատվական պրոդյուսեր Արտյում Հարությունյանի հետ, սակայն վերջինս ժխտեց, թե հեռուստաընկերության ֆինանսավորումը կատարում է Կարեն Կարապետյանը.«Ոչ, այդ վարկածը սխալ է»:


Հարությունյանը ժխտեց նաև, թե ֆինանսավորողը ռուսական կողմից է:


Հարցին, թե հրապարակային կա՞ ֆինանսավորողի կամ սեփականատիրոջ անունը, ստացանք նույն կարճ պատասխանը՝ ոչ:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ