Փաշինյանի ընտանեկան պատասխանը Ադրբեջանին կամ «տարածեք, քանի չեն ջնջել»

Իշխանական քարոզչամեքենան իրապես աննախանձելի իրավիճակում է հայտնվել։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը երեկ հրապարակել էր մի ֆեյսբուքյան գրառում՝ «Ադրբեջանի զորավարժություններին զուգահեռ ՀՀ ղեկավարը «թեժ» կետ է տարել իր ընտանիքի անդամներին» վերտառությամբ։


Իրավիճակը, իհարկե, այսքան զավեշտալի չէր լինի, եթե չպարզվեր, որ այցի օրը Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է եղել, և վարչապետի ընտանիքի անդամները գնացել են նրա ծննդյան օրը նշելու։


Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի կողմից նման բովանդակությամբ գրառման հրապարակումը խոսում է մեկ բանի մասին՝ Փաշինյանի ընտանիքը չգիտի՝ ինչպես արդարացնի պետության հաշվին ընտանեկան վոյաժները։ Այս անգամ էլ փորձում են հասարակությանը համոզել, թե դա պատասխան «հարված» էր  Արդբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ զորավարժություններին։


Նման որակի պրոպագանդիստական հրապարակում անելու դեպքում լավ կլիներ՝ այն վերնագրեին բոլորիս հայտնի «տարածեք, քանի չեն ջնջել» կոչով։ Վստահաբար այն ավելի շատ դիտումներ կունենար։

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ