Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական 4 պատգամավորների նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին իր հերթական նիստում բացասական եզրակացություն տվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել են ԲՀԿ խմբակցության 4 պատգամավորներ (Գեւորգ Պետրոսյան, Դավիթ Մանուկյան, Շաքե Իսայան եւ Իվետա Տոնոյան):


Օրինագիծը կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ օրինագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որը հնարավորություն կտա ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել (կնքված աշխատանքային պայմանագրերը դարձնել) որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել միայն այն դեպքում, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն է տվել:


Օրինակ, եթե բուհում դասավանդողը ընտրվել է ԱԺ պատգամավոր, համատեղությամբ կարգով աշխատելու ժամկետը որոշակի դարձնելու պարտադիր պայման չի առաջանա, այլ կփոխբվի միայն աշխատողի նախաձեռնությամբ: Հարկ է նշել, որ Օրենսգրքի գործող դրույթի համաձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:


Նկատի ունենալով Օրենսգրքով սահմանված աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը, ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:


Նախագծի հիմնավորման մեջ եւս որեւէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բացառությունը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար: Հակառակը, հիմնավորման մեջ ներկայացված փաստերը վերաբերելի են բոլոր աշխատողներին:


Ուստի, ամփոփելով՝ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար Նախագծով տրված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար»,-ասաց նախարարը:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ