ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան բանակցություններում․ Լայչակ

ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, ադրբեջանական «Թրենդ»-ին ասել է կառույցի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:


«Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ», — ասել է Լայչակը՝ ընդգծելով, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ և կայուն կարգավորմանը:


ԵԱՀԿ գործող նախագահը միաժամանակ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս դրական տպավորություն են ստացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպումից:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ