Հայտարարություններ, որ առաջին անգամ առանց կաշկանդվելու արվեցին Հայաստանի կողմից

Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ մեկնարկած  պաշտոնական այցը: Այցի առաջին օրը Politik.am-ը ամփոփել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ հանդիպումների շարքը պետք է դրական գնահատել.«Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների քաղաքական բաղադրիչին՝ բավական բարձր եմ գնահատում, և այն ակնկալիքները, որ ունեինք հայ-իրանական հարաբերությունների օրակարգում, արդարացան»:


Իսրայելյանի խոսքով՝ բավական հետաքրքիր էին երկկողմ հնչած շեշտադրումները.«Եղան գնահատականներ, եղան հայտարարություններ, որոնք հնչեցին առաջին անգամ և ավելի ընդգծեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման կարևորությունը»:


Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստան՝ իրանական գազի համար որպես տարանցիկ երկիր դառնալու հնարավորությանը, այնպես էլ մի շարք ծրագրերում իրանական կողմի ներգրավվածությանը.«Իրանը հայտարարեց Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործում շինարարության մեջ իրանական կողմի հնարավոր ներգրավվածության մասին, խոսեցին նաև արդյունաբերության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու և Պարսից ծոց-Սև ծոց միջանցքի շրջանակներում ակտիվ համագործակցության մասին»:


Ըստ Իսրայելյանի՝ Հայաստանն առաջին անգամ առանց կաշկանդվելու հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի տարածքով իրանական գազը արտահանել Վրաստան.«Ավելի բաց խոսվեց Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ, ինչը չափազանց կարևոր է: Դա հնարավորություն կտա էներգետիկայի ոլորտում հարաբերությունները զարգացնել»,-ամփոփեց իրանագետը:


Իրանագետն ասում է, որ հատկապես կարևորում է հենց իրանական կողմի ներգրավվածությունը ծրագրերում.«Դա կնպաստի, որ մեր ենթակառուցվածքները կարողանանք ավելի արագ արդիականացնել ու զարգացնել: Իրանական ներգրավվածության՝ հաջող ընթացք ունենալու դեպքում  կարող ենք այլ ոլորտներում ևս մեր համագործակցությունը ընդլայնել»:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ