Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյա. կառույցն անհրաժեշտ տեղեկություն կտրամադրի

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա:


Հավատարիմ իր որդեգրած դիրքորոշմանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում:

скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ