Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ

Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը պարզաբանում է Նարե Մանուկյանի բաց նամակը.«Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ: Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ: Բոլորին հորդորում եմ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության տարածումից և անտեղի չշահարկել իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը»:


скачать dle 11.0фильмы бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ